Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի նախագահի թեկնածու չի առաջադրվի |aliq.ge|

aliq.ge: «Վրացական երազանք»-ի առաջնորդ Մամուկա Մդինարաձեն Վրաստանի նախագահի թեկնածուի մասին լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել է, որ Բիձինա Իվանիշվիլին չի առաջադրվի։

Նրա խոսքով` բացառվում է, որ «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին դառնա Վրաստանի նախագահը։

Մդինարաձեի խոսքով՝ «Վրացական երազանք»-ի թիմի 99 տոկոսը համաձայնության է եկել նախագահի թեկնածուի վերաբերյալ։

Վրաստանի վեցերորդ նախագահին կընտրի 300 հոգանոց ընտրական կոլեգիան, որի կազմում կընդգրկվեն Վրաստանի խորհրդարանի և Աբխազիայի ու Աջարիայի ինքնավար հանրապետությունների ներկայացուցչական մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.