Կոտայքի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Անհատ ձեռնարկատեր Արշակ Գրիգորյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Կոտայքի մարզ, ք․ Նոր Հաճն) իրականցված ստուգման ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսրական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։

«Մասնավորապես՝ 

–  արտադրական շինությունները սարքավորված չեն եղել սանհանգույցներով և ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով,

– շինության պատերը պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով, 

-բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,

– սննդամթերքի արտադրության գործընթացի հետ միաժամանակ  իրականացվել են վերանորոգման աշխատանքներ,

–  սննդի կառույցն ապահոված չի եղել անձնակազմի համար հանդերաձարանով։

Սահմանվել է վերջնաժամկետ խախտումների վերացման համար»,- նշված է ՍԱՏՄ հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արաքս» թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Կասեցվել է ավտոտնակից մսեղիքի վաճառքը. ՍԱՏՄ

ՍԱՏՄ-ն վերջին 1 տարում կասեցրել է սննդամթերքի ներմուծման 11 դեպք |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.