«Շատ հեռու ենք Ուկրաինայում ճգնաժամի դիվանագիտական ​​կարգավորումից»․ Լավրով |azatutyun.am|

azatutyun.am: «Դեռ շատ հեռու ենք Ուկրաինայում ճգնաժամի դիվանագիտական կարգավորումից», – “Российская газета”-ին տված հարցազրույցում երեկ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Հաշվի առնելով, թե ինչ է կատարվում «ռազմաճակատում», մենք դեռ շատ հեռու ենք ճգնաժամի քաղաքական և դիվանագիտական կարգավորումից։ Վաշինգտոնը և նրա արբանյակները դեռևս տարված են Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու գաղափարով։ Այս թվացյալ նպատակին հասնելու համար նրանք պատրաստ են շատ բան անել»,- ասել է Լավրովը։

Ընդգծելով, որ իրավիճակը սրել է, մասնավորապես, Ռուսաստանի տարածքին արևմտյան հեռահար զենքով հարվածելու Կիևի գործողությունը՝ Լավրովը շեշտել է՝ անտեսվել են դրանց համարժեք պատասխան տալու Մոսկվայի բոլոր նախազգուշացումները։

Անցած շաբաթ Ուկրաինան առաջին անգամ ամերիկյան ու բրիտանական հրթիռներով հարվածեց Ռուսաստանի խորքերում գտնվող թիրախներին։ Ռուսական կողմը գործի դրեց իր զինանոցի ամենաարդիական զենքերից մեկը՝ միջին հեռահարության «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռով թիրախավորելով Դնեպրը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպառնաց՝ Մոսկվան պատրաստ է նոր հարվածների և ոչ միայն Ուկրաինայի ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայտնի են առաջին արդյունքները. Զելենսկին Պորոշենկոյից գրեթե կրկնակի ավել ձայներ է ստացել |armtimes.com|

Ուկրաինայի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարել է, որ երկրում կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ |tert.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.