Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի այցը հայ-ադրբեջանական սահման՝ Հայաստանում ԵՄ առաքելության (EUMA) անդամների ուղեկցությամբ, ցավոք, ԵՄ անդամ տարբեր երկրների և եվրոպական կառույցների «հակաադրբեջանական քաղաքականության» հերթական ցուցադրումն է. նման պնդմամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով Դուդայի այցը սահման:

«Խորապես ցավում ենք, որ պաշտոնապես Ադրբեջանի «ռազմավարական գործընկեր» երկրի նախագահը մասնակցել է անընդունելի դիվանագիտական «հեռադիտակային  շոուին», որը հանգեցնում է Ադրբեջանի և Լեհաստանի միջև հարաբերությունների սրմանը։ Չնայած Ադրբեջանի պաշտոնյաների բազմաթիվ դիմումներին՝ ուղղված Լեհաստանի նախագահի աշխատակազմին և ԱԳՆ-ին, լեհական կողմը զերծ չի մնացել այս սադրիչ քայլից։ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան դիվանագիտական միջոցներ այս ոչ բարեկամական գործողության դեմ», – ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Դուդան Երասխում հանդիպել է ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության անձնակազմի հետ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեհաստանի նախագահը նոյեմբերի 25-27-ը Հայաստան կատարած այցի շրջանակում կայցելի Երասխ համայնք՝ մասնակցելու Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության հետ համատեղ պարեկությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արևմուտքը ֆաշիզմի վերակենդանացման ուղղություն է վերցրել»․ Զախարովան արձագանքել է Լեհաստանում ՌԴ դեսպանի վրա հարձակմանը |shantnews.am|

Լեհաստանը 50 միլիոն եվրոյով տուգանել է «Գազպրոմ» ընկերությանը` «Հյուսիսային հոսք-2» նախագծի շրջանակում չհամագործակցելու համար |tert.am|

Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի ու էստոնիայի նախագահները Լուկաշենկոյին կոչ են անում ազատ արձակել բերման ենթարկվածներին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.