Անօրինական միգրացիան կանխելու հարցով Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեքսիկայի նախագահի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Անօրինական միգրացիան կանխելու հարցով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեքսիկայի նորընտիր նախագահ Կլաուդիա Շեյնբաումի հետ։

Truth սոցիալական ցանցի իր էջում Թրամփը գրել է, որ Շեյնբաումը համաձայնել է կանխել միգրացիան Մեքսիկայով դեպի Միացյալ Նահանգներ՝ փաստացի փակելով հարավային սահմանը:

«Մենք նաև քննարկել ենք թմրամիջոցների զանգվածային ներհոսքը Միացյալ Նահանգներ դադարեցնելու հնարավոր միջոցները, ինչպես նաև ԱՄՆ-ում դրանց սպառումը», – գրել է Թրամփը` Մեքսիկայի նախագահի հետ զրույցը շատ արդյունավետ որակել։

Երկու օր առաջ էլ Թրամփը զգուշացրել էր, որ պաշտոնը ստանձնելուց (2025-ի հունվարի 20-ին) հետո 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Կանադայից և Մեքսիկայից ներկրվող ապրանքների համար։

Նրա խոսքով՝ այս հրամանագիրն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ հարևան երկրները չեն դադարեցրել «անօրինական ներգաղթյալների և թմրամիջոցների՝ նախևառաջ ֆենտանիլի ներհոսքը Միացյալ Նահանգների տարածք»։

Վերընտրվելուց հետո իր առաջին հարցազրույցում էլ նա որպես առաջնահերթություն նշել էր անօրինական միգրանտների դեմ պայքարը։ The Wall Street Journal-ի գնահատմամբ, արտաքսումները կարող են ազդել մոտ 20 միլիոն ներգաղթյալների վրա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“We must clearly demonstrate our commitment to freedom by helping the people of Artsakh” – Los Angeles Mayor

Թրամփը հայտարարել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները երկարաձգելու մասին |tert.am|

Մայքլ Բլումբերգը չի մասնակցի ԱՄՆ նախագահի ընտրություններին |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.