Լեհաստանը դիտարկում է Հայաստանում ԵՄ առաքելությունում իր ներկայացուցիչների թվի ավելացման հարցը․ Դուդա |1lurer.am|

1lurer.am: Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտնել է, որ COP29-ի շրջանակում առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ի թիվս այլ հարցերի՝ քննարկել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը:

«Ես նախագահին ասացի, որ պատրաստվում եմ պաշտոնական այցով ժամանել Հայաստան և խնդրեցի նրան ներկայացնել իր տեսակետը կոնֆլիկտային հարցերի վերաբերյալ, որոնք վերջին շրջանում քննարկվում են։ Բարեբախտաբար, խաղաղության գործընթացը, այդ կոնֆլիկտային հարցերի լուծումն առաջընթաց են ապրում։ Դա շատ դժվար է, բայց այդ գործընթացն առաջ է շարժվում»,- ասել է Դուդան, հավելել, որ նույն հարցերը քննարկել է նաև Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ:  

Անդրադառնալով Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությանը՝ Լեհաստանի նախագահն ընդգծել է՝ անհրաժեշտ է կայունացնել առաքելությունը։

«Ես նաև հանդիպում եմ ունեցել մեր ներկայացուցիչների հետ, ովքեր մասնակցում են Հայաստանում Եվրամիության առաքելությանը։ Մենք նաև եղել ենք այն վայրերում, որտեղ ես հանդիպել եմ EUMA-ի ղեկավար պարոն Մարկուս Ռիտերի հետ»,- լրագրողներին ասել է Դուդան:

Նրա խոսքով՝ առաքելությունը որոշակի հաջողություններ է արձանագրում սահմանին իրավիճակը հանգստացնելու գործում:

«Լեհաստանը մասնակցում է այդ առաքելությանը և դիտարկում այդ առաքելությունում իր ներկայացուցիչների քանակի ավելացման հարցը»,- նշել է Լեհաստանի ղեկավարը։

Ավելի վաղ ադրբեջանական կողմը դժգոհություն էր հայտնել Դուդայի այցի կապակցությամբ հայ-ադրբեջանական սահման: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ դա ցույց է տալիս «ԵՄ անդամ տարբեր երկրների և եվրոպական կառույցների հակաադրբեջանական քաղաքականությունը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արևմուտքը ֆաշիզմի վերակենդանացման ուղղություն է վերցրել»․ Զախարովան արձագանքել է Լեհաստանում ՌԴ դեսպանի վրա հարձակմանը |shantnews.am|

Լեհաստանը 50 միլիոն եվրոյով տուգանել է «Գազպրոմ» ընկերությանը` «Հյուսիսային հոսք-2» նախագծի շրջանակում չհամագործակցելու համար |tert.am|

Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի ու էստոնիայի նախագահները Լուկաշենկոյին կոչ են անում ազատ արձակել բերման ենթարկվածներին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.