Դուդայի՝ հայ-ադրբեջանական սահման այցի համար Բաքվում Լեհաստանի գործերի հավատարմատարը կանչվել է ԱԳՆ |factor.am|

factor.am: Բաքվում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Միխալ Գրեչիլոն կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Հանդիպման ընթացքում դիվանագետին բողոք է ներկայացվել։

Նշվել է, որ չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացումներին՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելել է հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջան, «մասնակցել հակաադրբեջանական գործողություններին», «Հայաստանում ԵՄ առաքելության հետ համատեղ քարոզչությանը»։

«Հիշեցվել է, որ նշված առաքելությունը լայնորեն չարաշահվել է որպես հակաադրբեջանական գործիք, որը հակասում է տարածաշրջանային կայունության իր հայտարարած նպատակներին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդմանը նպաստելուն։

Նշվել է նաև, որ այս սադրանքը դեմ է Ադրբեջան-Լեհաստան հարաբերություններին, և անհրաժեշտ է խուսափել այնպիսի քայլերից, որոնք շոշափում են Ադրբեջանի օրինական անվտանգության շահերը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ նախօրեին էլ Ադրբեջանի ԱԳՆ առանձին հայտարարություն էր տարածել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի՝ Ադրբեջանի հետ սահման այցի և Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության հետ պարեկություն իրականացնելու կապակցությամբ։ Բաքուն դա բնութագրել էր «հակաադրբեջանական սադրիչ քայլ» և խոստացել պատասխանել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արևմուտքը ֆաշիզմի վերակենդանացման ուղղություն է վերցրել»․ Զախարովան արձագանքել է Լեհաստանում ՌԴ դեսպանի վրա հարձակմանը |shantnews.am|

Լեհաստանը 50 միլիոն եվրոյով տուգանել է «Գազպրոմ» ընկերությանը` «Հյուսիսային հոսք-2» նախագծի շրջանակում չհամագործակցելու համար |tert.am|

Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի ու էստոնիայի նախագահները Լուկաշենկոյին կոչ են անում ազատ արձակել բերման ենթարկվածներին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.