Լեհաստանի նախագահի կինը ՀՀ-ում հանդիպել է Արցախից բռնի տեղահանվածների հետ |factor.am|

factor.am: Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի՝ Հայաստան կատարած այցի շրջանակում նրա կինը՝ Ագաթա Կորնհաուզեր-Դուդան նախօրեին այցելել է «Առաքելություն Հայաստան» կազմակերպության կենտրոնակայան, որտեղ հանդիպել է կազմակերպության և ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ։

Լեհաստանի առաջին տիկինը գոհունակություն է հայտնել Հայաստանի հետ կապված միջազգային համերաշխության կապակցությամբ՝ ընդգծելով, որ Լեհաստանն աջակցող երկրների թվում է։ Ներկայացնելով Լեհաստանի գործունեությունը Ուկրաինայից փախստականների հարցում՝ նա պատմել է ինչպես պետական, այնպես էլ ոչ կառավարական ոլորտների կողմից ձեռնարկվող տարբեր միջոցառումների ու նախաձեռնությունների մասին։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը, որը ներկայացրել է Հայաստանի կառավարության ընթացիկ գործունեությունը փախստականների հետ կապված։ Լեհաստանի առաջին տիկինը հանդիպել է նաև Արցախից բռնի տեղահանվածների հետ։

«2023 թվականի սեպտեմբերի վերջին վերսկսված ռազմական գործողությունները հանգեցրին նրան, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան են եկել ավելի քան 100,000 փախստականներ, որոնք, ի թիվս այլոց, օգնություն են ստացել ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակից և «Առաքելություն Հայաստան»-ից։

Այցի ընթացքում առաջին տիկինը զրուցել է նաև Լեռնային Ղարաբաղից փախստականների հետ, որոնք պատմել են պատերազմական հակամարտության իրենց անձնական փորձի և Հայաստան ներգաղթելու անհրաժեշտության մասին։ Նրանք ասել են, որ Հայաստանում իրենց ստացած օգնությունը «անգնահատելի օգուտ» էր, ինչը նշանակում է, որ չնայած դժվարին իրավիճակին՝ նրանք կկարողանան վերականգնել իրենց կյանքը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արևմուտքը ֆաշիզմի վերակենդանացման ուղղություն է վերցրել»․ Զախարովան արձագանքել է Լեհաստանում ՌԴ դեսպանի վրա հարձակմանը |shantnews.am|

Լեհաստանը 50 միլիոն եվրոյով տուգանել է «Գազպրոմ» ընկերությանը` «Հյուսիսային հոսք-2» նախագծի շրջանակում չհամագործակցելու համար |tert.am|

Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի ու էստոնիայի նախագահները Լուկաշենկոյին կոչ են անում ազատ արձակել բերման ենթարկվածներին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.