Արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ. Վրաստանի ՆԳՆ-ն ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ

Երեկ գիշերվանից Վրաստանի տարբեր քաղաքներում, Թբիլիսիի տարբեր փողոցներում բողոքի ակցիաները թեժացել են, մեծաթիվ քաղաքացիներ դուրս են եկել ակցիաների  Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից հետո:

Վերջինս երեկ հայտարարել է, որ երկիրը մինչև 2028թ. հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններից և եվրոպական դրամաշնորհներից:

Ուշ գիշերը Վրաստանի ՆԳՆ հատուկ ջոկատայինները ուժ են կիրառել բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ: Արցունքաբեր գազով, ջրցան մեքենաներով նրանք փորձել են ցրել ակցիաները: Կան բերման ենթարկվածներ, բազմաթիվ տուժածներ, այդ թվում՝ լրագրողներ:

Տարածվող տեսանյութերում երևում է, թե ինչպես են հատուկջոկատայինները ծեծելով բերման ենթարկում քաղաքացիներին:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, թե «խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ցույցը գերազանցել է օրենքով սահմանված նորմերը»։

«Իրավիճակը լիցքաթափելու համար ոստիկանությունը դիմել է օրենքով սահմանված միջոցների և կիրառել հատուկ տեխնիկա»,- ասվում է ոստիկանության հաղորդագրությունում։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հայտարարությունը ԵՄ-ի հետ բանակցությունները հետաձգելու վերաբերյալ վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընթերցել է պատգամավորների կողմից երկրի նորացված կառավարության կազմը հաստատելուց ընդամենը մի քանի ժամ անց:

Ընդդիմությունը չի ճանաչում նոր խորհրդարանի լեգիտիմությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.