Վրաստանի ԱԳՆ տասնյակ աշխատակիցներ դեմ են արտահայտվել ԵՄ-ին երկրի անդամակցության սառեցմանը |factor.am|

factor.am: Վրաստանի արտաքին գործերի նախարարության մինչև 45 աշխատակիցներ համատեղ հայտարարություն են տարածել՝ դեմ արտահայտվելով Եվրամիությանը երկրի անդամակցությունը սառեցնելու՝ կառավարության որոշմանը։

«Վրացական դիվանագիտությունը երկար տարիներ գործադրել է բոլոր ջանքերը՝ Վրաստանը միացնելու եվրոպական և եվրատլանտյան կառույցներին, ինչը վրաց ժողովրդի կամքն ու պատմական ընտրությունն է։ Այսօրվա հայտարարությունը՝ ԵՄ-ին անդամակցության բանակցությունների օրակարգից Վրաստանի դուրս գալու մասին մինչև 2028 թվականը, չի համապատասխանում երկրի ռազմավարական շահերին»,- ասվում է հայտարարության մեջ։ Ըստ հայտարարության հեղինակների՝ որոշումը հակասում է Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածի պահանջներին, որը սահմանում է երկրի կուրսը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու ուղղությամբ։

Նրանք նշում են, որ ԵՄ ընդլայնման ներկայիս ալիքը պայմանավորված է միջազգային քաղաքական զարգացումներով և «պատմական աննախադեպ հնարավորություն է Վրաստանի համար»։

Դիվանագետները զգուշացնում են, որ նման հնարավորությունից երկրի հրաժարումը «կհանգեցնի բացասական ռազմավարական հետևանքների»։

«Բացի այդ, անդամակցության բանակցային գործընթացի հետաձգումը կհանգեցնի երկրի մեկուսացմանը։ Առանց արևմտյան գործընկերների աջակցության՝ Վրաստանը մենակ է մնում սպառնալիքների դեմ, որոնք հատկապես ուժեղանում են միջազգային և անվտանգության միջավայրում ընթացող գործընթացների ֆոնին»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարությունը ստորագրել են Վրաստանի ԱԳՆ տարբեր վարչությունների ղեկավարներ և արտերկրում ծառայող դիվանագետներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.