Վրաստանի իշխանությունների որոշումը չափազանց հիասթափեցնող է, չափազանց տխուր. ԵՄ դեսպան |1lurer.am|

1lurer.am: Վրաստանն այլևս շահագրգռված չէ հաջորդ 4 տարվա ընթացքում գնալ ԵՄ ինտեգրման ճանապարհով: Սա Վրաստանի իշխանությունների ինքնիշխան որոշումն է, ինչը չափազանց հիասթափեցնող է, չափազանց տխուր, լրագրողներին ասել է Վրաստանում Եվրամիության դեսպանը։

«Մենք բացել ենք մեր դռները, ԵՄ դռները Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի համար: Ուկրաինան և Մոլդովան արագ առաջ են շարժվում։ Ինչպես երեկ լսեցինք, Վրաստանն այլևս շահագրգռված չէ առաջիկա 4 տարում գնալ ԵՄ ինտեգրման ճանապարհով։ Սա Վրաստանի իշխանությունների ինքնիշխան որոշումն է, դա չափազանց հիասթափեցնող է, չափազանց տխուր»,- նշել է դեսպանը։

Նրա խոսքով՝ վրաց ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե որտեղ է ուզում տեսնել իր երկիրը։

«Իմ ուղերձն այն է, որ մենք աջակցում ենք վրաց ժողովրդին և կսպասենք ձեզ։ Սա ձեր երկիրն է, դուք պետք է որոշեք, թե որտեղ եք ուզում տեսնել այն»,- նշել է դեսպան Պավել Հերչինսկին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.