Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Փակ են Տաշիր-Բլագոդարնոյե, Սարատովկա-Նովոսելցովո և Տաշիր-Դաշտադեմ ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (մերկասառույց) կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։

Տիգրանաշենի ոլորաններում, «Զանգեր» կոչվող հատվածում, Ալագյազ-Արթիկ և Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել․ ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ

Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհները դժվարանցանելի են

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.