ԱՄՆ պետքարտուղարության դժգոհությունն Ադրբեջանից |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ Պետքարտուղարությունը հիասթափություն է հայտնում, որ Ադրբեջանը թերացել է COP29-ի շրջանակում ամերիկյան օրենսդիրների անվտանգության ապահովման հարցում։ «Լուրերի» թղթակցի հարցմանն ի պատասխան՝ պետքարտուղարության խոսնակը նշել է.

«Միջազգային միջոցառումներ հյուրընկալող բոլոր կառավարություններից ակնկալվում է, որ լրջորեն վերաբերվեն իրենց երկիր այցելողների պահպանության հարցերին»:

«Պետքարտուղարությունը չի տրամադրում հավելյալ տեղեկություն Ադրբեջանի հետ դիվանագիտական երկխոսության մասին»,- նշված է հայտարարության տեսքտում։

Համաժողովին մասնակցած կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը և Էդ Մարկին հայտարարել են, որ Բաքվում միջազգային խորհրդաժողովը դիտարկվում էր որպես խաղաղությանը նպաստելու հնարավորություն, սակայն հիասթափությունը չուշացավ։

Ֆրենկ Փալոն (ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ (Նյու Ջերսի)) – Կարծում եմ՝ անակնկալ էր նաև Պետքարտուղարության համար, որ իրավիճակը սրվեց այդքան արագ։ Բանը հասավ նրան, որ խորհրդաժողովի ընթացքում նախագահ Ալիևը սկսեց հարձակողական ձևով խոսել Ֆրանսիայի և Նիդերլանդների հասցեին, ինչի հետևանքով այդ երկրները չմասնակցեցին COP29-ին։ Համաժողովից առաջ նրանք ավելի էին ուժեղացրել մարդու իրավունքների նկատմամբ ճնշումները և մեծ թվով անձանց էին ձերբակալել։ Դա ճիշտ հակառակն էր, ինչ սպասվում էր:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“We must clearly demonstrate our commitment to freedom by helping the people of Artsakh” – Los Angeles Mayor

Թրամփը հայտարարել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները երկարաձգելու մասին |tert.am|

Մայքլ Բլումբերգը չի մասնակցի ԱՄՆ նախագահի ընտրություններին |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.