Սալոմե Զուրաբիշվիլին պետք է հեռանա նախագահական նստավայրից. Կոբախիձե |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վերահաստատել է՝ դեկտեմբերի 14-ին երկրում տեղի կունենան նախագահական ընտրություններ։ Այսօրվա ճեպազրույցում նա ասաց, որ երեկ նշանակվել են 12 նախարարներ, դրանով իսկ ավարտվել է հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների հիման վրա նոր կառավարության ձևավորումը։

Շաբաթ երեկոյան գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ում լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի 16-ին, հայտարարել է, որ չի պատրաստվում վայր դնել իր մանդատը։ Նա ասել է, որ ոչ լեգիտիմ խորհրդարանը չի կարող նոր նախագահ ընտրել, հետևաբար երդմնակալությունը չի կայանա։

Կոբախիձեն, սակայն, շեշտել է՝ Զուրաբիշվիլին պետք է իր ժամկետի ավարտին լքի նախագահական նստավայրը Օրբելիանիում։

Կառավարության ղեկավարը ճեպազրույցում նաև շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը կատարած աշխատանքի համար և իրենց ամերիկացի և եվրոպացի գործընկերներից «ավելի բարձր չափանիշներով գործելու համար»։

Կոբախիձեին հարցրել են նաև Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը դադարեցնելու ԱՄՆ որոշման մասին։ Նա պատասխանել է, որ հեռացող Բայդենի վարչակազմը փորձում է դժվարին ժառանգություն թողնել Թրամփին, և որոշումը համարել է «ժամանակավոր երևույթ»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.