Դեկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 23 հարց

Դեկտեմբերի 2-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և դեկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Դեկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 23 հարց:

ԱԺ խորհրդի որոշմամբ փոփոխություններ են կատարվել Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 044-Լ որոշման մեջ:

ԱԺ խորհրդի նիստի վերջին հարցը վերաբերել է «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին»  խորհրդի որոշման նախագծին:

ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ խորհուրդը ձևավորվում է Կառավարության, Ազգային ժողովի և Բարձրագույն դատական խորհուրդների, գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի նշանակած մեկական թեկնածուներից և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցչից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Ալեն Սիմոնյանի ենթադրյալ գործողություններն առերևույթ ուղղված են եղել Կարեն Մկրտչյանի, այլ ոչ թե հասարակության դեմ»․ Դատախազություն |factor.am|

«Միտում չունենք միանշանակ մերժելու ընդդիմության օրենսդրական նախաձեռնությունները»․Ալեն Սիմոնյան |armenpress.am|

Ըստ իս՝ ոնց որ դուք ճիշտ եք. Ալեն Սիմոնյանը՝ ցուցարարներին |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.