Թբիլիսիում ընդդիմության կողմնակիցները կրկին ցույց են անցկացնում |armenpress.am|

armenpress.am: Վրացական ընդդիմության կողմնակիցները երկուշաբթի երեկոյան հերթական հանրահավաքն են անցկացնում երկրի խորհրդարանի մոտ:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հավելելով, որ ցուցարարներն արդեն փակել են Ռուսթավելի պողոտան, որտեղ գտնվում է խորհրդարանի շենքը։ Նրանք պարզել են Վրաստանի և ԵՄ դրոշները, ինչպես նաև կառավարության հրաժարականի և խորհրդարանական նոր ընտրությունների պահանջով պաստառներ։ 

Խորհրդարանի մոտ ոստիկանական մեծ ջոկատներ են հերթապահում։ 

 Վրաստանում հատուկ ջոկատայինները սկսել են բերման ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցներին։

Նոյեմբերի 28-ին Վրաստանում բողոքի նոր ալիք է սկսվել, որի պատճառը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունն էր մինչև 2028 թվականի վերջ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների հարցը հետաձգելու և բոլոր բյուջետային դրամաշնորհներից հրաժարվելու վերաբերյալ։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.