Վրաստանի ՍԴ-ն հրաժարվել է քննել ընտրությունների արդյունքների չեղարկման հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի Սահմանադրական դատարանը մերժել է վարույթ ընդունել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և մի շարք ընդդիմադիր պատգամավորների հայցերը, որոնցով նրանք պահանջում էին անվավեր ճանաչել հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Որոշման օգտին քվեարկել են Սահմանադրական դատարանի 9-ը անդամներից 7-ը։

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 16-ին հաստատեց ընդդիմության և նախագահի կողմից չճանաչված խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը, համաձայն որի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մնում է իշխանության ղեկին չորրորդ ժամկետն անընդմեջ։ Պատգամավորական մանդատ ստացած չորս ընդդիմադիր ուժերից ոչ մեկը համաձայն չէ հայտարարված արդյունքների հետ։ Ընտրությունների արդյունքները չի ընդունում նաև երկրի նախագահը։ Ընդդիմությունը պահանջում է հոկտեմբերի 26-ի ընտրությունների նոր քվեարկություն և խախտումների միջազգային հետաքննություն՝ անվստահություն հայտնելով քննչական մարմիններին և դատական համակարգին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.