Մասնագիտական գործունեության որոշ տեսակներ կհանվեն շրջհարկի համակարգից. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է մասնագիտական գործունեության մի շարք տեսակներ հարկման հատուկ համակարգերից տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց՝ ստանալով 64 կողմ, 29 դեմ ձայն:

Նախագծի նախնական տարբերակով նախատեսված էր մեկ տասնյակ մասնագիտական ծառայություններ տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ՝ այսինքն ավելացված արժեքի հարկով հարկման համակարգ: Խոսքը հետևյալ գործունեության տեսակների մասին էր՝ իրավաբանական գործունեություն, հաշվապահական գործունեություն, գլխամասային գրասենյակների գործունեություն, կառավարման հարցերով խորհրդատվություն, շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն, անշարժ գույքի հետ գործառնություններ՝ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն, տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ, գովազդային գործունեություն և շուկայի իրավիճակի հետազոտություն, մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ գործունեություն, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն, առողջապահություն:

Սակայն ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը խոստացավ, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում փոփոխություններ կանեն և միայն երեքը շրջանառության հարկի համակարգից կտեղափոխեն ավելացված արժեքի հարկով հարկման համակարգ: Խոսքը իրավաբանական գործունեության, հաշվապահական հաշվառման գործունեության և ֆինանսական խորհրդատվության խմբում գտնվող ծառայությունների մասին է: Այսինքն՝ նախատեսված 13 հազար հարկ վճարողի փոխարեն 3-4 հազար հարկ վճարողի հարկման համակարգ փոփոխության կենթարկվի: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.