Ռյուտեն ԵՄ-ին կոչ է անում քննադատելու փոխարեն խոսել Թրամփի հետ․ Politico |hetq.am|

hetq.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ԵՄ երկրների պաշտպանության նախարարներին կոչ է արել երկխոսություն սկսել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, այլ ոչ թե քննարկել ու քննադատել նրան: Այդ մասին հայտնել է Politico պարբերականը՝ հղում անելով անանուն դիվանագետներին։

Նրանց տվյալներով՝ Ռյուտեն, որը նոյեմբերին Թրամփի հետ հանդիպել էր Ֆլորիդայի վերջինիս կեցավայրում, վերջերս կայացած հանդիպումներից մեկի ժամանակ եվրոպացի նախարարներին հայտարարել է, որ «Թրամփի մասին քննարկելու ու քննադատելու փոխարեն նրանք պետք է խոսեն նրա հետ»։ 

Թրամփը բազմիցս դժգոհություն է հայտնել ՆԱՏՕ-ի գործունեությունից։ Նոյեմբերյան ընտրություններում հաղթելու դեպքում նա սպառնում էր, որ ԱՄՆ-ն դուրս կգա Հյուսիսատլանտյան դաշինքից, եթե եվրոպացի գործընկերները ֆինանսական մեծ պատասխանատվություն չվերցնեն սեփական անվտանգության համար։ Հանրապետական նախագահի երդմնակալության արարողությունը կկայանա 2025 թվականի հունվարի 20-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.