Վարչապետը ներկայացրեց Գյումրիի քաղաքապետի ժպ-ի ընտրության կարգը |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին կթակեն գյումրեցիների դռները և կառաջարկեն քվեարկել Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար ընտրելու համար: 

Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ կա Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի 7 թեկնածու:

«Առաջիկա կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից կիրականացվի այդ նախնական քվեարկությունը: Պատահական ընտրանքով տարբեր տեղերում գյումրեցիներին կառաջարկվի քվեաթերթիկ, որով նրանք կքվեարկեն թեկնածուներից մեկի օգտին: Հաղթած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի օրը մեր սիրելի գյումրեցիների դռները կծեծեն մեր ներկայացուցիչները և կառաջարկեն քվեարկել»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հույս հայտնեց, որ նախնական ընտրությունը հաջող կընթանա: Նա սա շատ լավ մեխանիզմ համարեց՝ կիրառելու բոլոր տեղերում, որտեղ թեկնածու ընտրելու խնդիր կլինի:

Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուներն են Լևոն Անանյանը, Դավիթ Առուշանյանը, Շավարշ Արամյանը, Էմմա Բարսեղյանը, Սարիկ Մինասյանը, Վահագն Մկրտչյանը և Կարեն Սարուխանյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.