Վարչապետն անդրադարձել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Երևանում չանցկացնելուն |1lurer.am|

1lurer.am: Ուզում եմ ուղիղ ասել, որ անձամբ ես աննպատակահարմար եմ համարել միջոցառման անցկացումը ՀՀ-ում: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե ՀՀ-ն ԵԱՏՄ նախագահող երկիր է, հայկական կողմի խնդրանքով հերթական գագաթնաժողովը տեղի է ունենալու ոչ թե Երևանում, այլ Սանկտ Պետերբուրգում: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հետաքրքրվեց՝ դա անձամբ Նիկոլ Փաշինյանի խնդրանքո՞վ է եղել, և արդյոք որոշումը կապվա՞ծ է Հռոմի ստատուտի ընդունման հետ:

«Կարող եմ ասել նաև ինչո՞ւ, որովհետև, ցավոք, ձեզ հայտնի հանգամանքների բերումով (ես այդ մասին հայտարարել եմ այս ամբիոնից) ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի ոչ բոլոր անդամներն են, որ ցանկալի են ՀՀ-ի համար»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Հռոմի ստատուտի վավերացմանը և դրանից ակնկալվող գործողություններին, Փաշինյանը նշեց, որ երբ այն վավերացվել է, հայկական կողմը ՌԴ գործընկերների հետ հաղորդակցության մեջ է եղել և ներկայացրել է ԱՄՆ-ի հետ օրինակը:

«Միացյալ Նահանգների հետ ունենք երկկողմ համաձայնագիր, որը որոշակի առանձնահատկություններ է ընդգծում Հռոմի ստատուտի շջանակներում մեր ու իրենց հարաբերություններում: Մենք նույն մեխանիզմն առաջարկել ենք ՌԴ-ին, բայց ՌԴ-ն ինչ-ինչ պատճառներով համաձայնություն չի տվել դրան:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, задержка չկա, կա արագության և տեմպի մասին մեր պատկերացումը: Դուք տեսնում եք, որ մենք շատ հստակ, հետևողական գնում ենք շատ կոնկրետ ուղղությամբ,- ասաց Փաշինյանը և հավելեց՝ չի հասկանում՝ պրետենզիան ինչն է.- Ի տարբերություն ձեզ, կարծում եմ՝ մենք ամենևին էլ վատ տեղ չենք հասել, մենք բավականին լավ տեղում ենք, և կարծում եմ՝ առնվազն մեր մտքերի ընթացքը ճիշտ է, ինչքան էլ մենք անցյալում շատ ծանր հարվածներ ենք ստացել»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Through fair elections you’ve got strong mandate of people to continue democratic reforms” – Lithuanian PM to Pashinyan |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է 139-րդ սաղմոսով |youtube.com|

Այսօր մենք հիշում ենք Սումգայիթի կոտորածի զոհերին․ Նիկոլ Փաշինյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.