ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի իշխանությունների դեմ |mediamax.am|

mediamax.am: Վրաստանի հետ ավելի վաղ հայտարարված համագործակցության համապարփակ վերանայումից բացի, «ԱՄՆ-ն պատրաստվում է օգտագործել մեր տրամադրության տակ եղած գործիքները, այդ թվում՝ լրացուցիչ պատժամիջոցները»։

Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ։

«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է «Վրացական երազանք» կուսակցության դաժան եւ չարդարացված բռնությունը Վրաստանի քաղաքացիների, ցուցարարների, լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ ընդդիմադիր գործիչների նկատմամբ։

Մենք կոչ ենք անում «Վրացական երազանքին» դադարեցնել իր ռեպրեսիվ մարտավարությունը, այդ թվում՝ կամայական կալանքների եւ ֆիզիկական բռնության կիրառումը։ Մեզ հատկապես անհանգստացնում է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից մարդկանց լուրջ վնասվածքներ հասցնելու մասին հաղորդումները:

Խաղաղ հավաքների եւ խոսքի ազատության իրավունքներն իրացնելու համար կալանավորված անձինք պետք է անհապաղ ազատ արձակվեն, իսկ ուժի ապօրինի կիրառման համար պատասխանատու պաշտոնյաները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Միացյալ Նահանգները համերաշխ է վրաց ժողովրդի եւ նրա ժողովրդավարական ձգտումների հետ։ Նրանք, ովքեր խարխլում են Վրաստանի ժողովրդավարական գործընթացները կամ ինստիտուտները, այդ թվում՝ նրանք, ովքեր ճնշում են վրացիների խաղաղ հավաքների եւ արտահայտվելու ազատության իրավունքները, պատասխանատվության կենթարկվեն», – ասվում է Բլինքենի հայտարարության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» սողացող օրակարգն ու Հայաստանի հերքումները

Կարծում եմ՝ կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով. Էնթոնի Բլինքեն

Չավուշօղլու-Բլինքեն հեռախոսազրույցի թեման կրկին եղել է ռուս-ուկրաինական լարվածությունը |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.