Չկառուցապատված հողամասը կվերադարձվի Իջևան համայնքին. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը

2024 թվականի նոյեմբերի 25-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և դադարեցրել Իջևանում գտնվող շուրջ 10 միլիոն շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեք ունեցող 0,15 հա մակերեսով հողամասի նկատմամբ Ա.Թ.-ի և Ս.Չ.-ի կառուցապատման իրավունքը՝ հողամասը վերադարձնելով համայնքին: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Վճռի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Ա.Թ.-ի և Ս.Չ.-ի կողմից հողամասը կառուցապատման իրավունքով ձեռք բերելուց հետո այն նպատակային նշանակությամբ չի օգտագործվել:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2023 թվականի դեկտեմբերի 20-ին հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով դադարեցնել Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության 1/41 հասցեում գտնվող 0,15 հա մակերեսով հողամասի նկատմամբ Ա.Թ.-ի և Ս.Չ.-ի կառուցապատման իրավունքը:  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

««Նոր Զովք»-ի դեմ իրականացվում է համակարգված արշավ». ընկերության հայտարարությունը

Կոռուպցիայի համար 1 տարում 470 պաշտոնյա է հետապնդվել

Օպերայում ոստիկանի նկատմամբ բռնության դեպքով քրեական գործ է հարուցվել

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.