Զորակոչի բաժնի պետը 23 հազար ԱՄՆ դոլար կաշառք է ստացել. դատախազը գործն ուղարկել է դատարան

Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևան քաղաքի թիվ 1 տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժնի պետը 2024 թվականի հունիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում երեք զինծառայողների պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչելուն նպաստելու համար ստացել է շուրջ 9 միլիոն դրամ կաշառք․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Բաժնի պետը Ա.Թ.-ից ստացել է 3 միլիոն 880 հազար դրամին համարժեք 10 հազար ԱՄՆ դոլար, Գ.Գ.-ից՝ 3 միլիոն 103 հազար դրամին համարժեք 8 հազար ԱՄՆ դոլար և Կ.Ե.-ից՝ 1 միլիոն 938 հազար դրամին համարժեք 5 հազար ԱՄՆ դոլար կաշառք:

Դատախազը 2024 թվականի սեպտեմբերի 30-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Զորակոչի բաժնի պետի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար խոշոր չափերով կաշառք ստանալը) (երեք դրվագ). վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը:

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 6-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Citizen’s Decision” party is against the new draft of the Ministry of Defense

An Azerbaijani soldier was found in the border zone of Gegharkunik, Ministry of Defense

Հրետանային զորամասերից մեկում անցկացվել է գործնական պարապմունք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.