Անահիտ Ավանեսյանը Հայաստանը ներկայացրել է Պատվաստանյութերի և պատվաստումների գլոբալ դաշինքի խորհրդի գագաթնաժողովին` որպես խորհրդի անդամ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Պատվաստանյութերի և պատվաստումների գլոբալ դաշինքի խորհրդի գագաթնաժողովին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում։

«Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնելու Հայաստանը Պատվաստանյութերի և պատվաստումների գլոբալ դաշինքի (ԳԱՎԻ) խորհրդի գագաթնաժողովին` որպես խորհրդի անդամ։ Դաշինքը աջակցում է զարգացող երկրներին` բարելավելու իմունիզացիայի մակարդակը, բարձրացնելու պատվաստանյութերի հասանելիությունը, ամրապնդելու սեփական երկրի կարողությունները` բնակչությանը կառավարելի վարակիչ հիվանդություններից պաշտպանելու նպատակով:

ԳԱՎԻ Խորհրդի այս շաբաթվա նիստն ավարտվեց մի շարք կարևոր որոշումներով, այդ թվում` դաշինքի 2026-2030 թթ. ռազմավարության հաստատմամբ, որը կոչված է օգնելու երկրներին կատարելագործելու իմունիզացիայի ծրագրերը և փակելու պատվաստանյութերի բացերը առավել խոցելի երկրներում։

Հանդիպումը կարևոր էր նաև միջին եկամուտ ունեցող երկրների համար` ԳԱՎԻ-ի հետագա օժանդակությունից օգտվելու տեսանկյունից»,- գրել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Armed eHealth» բջջային հավելվածում քաղաքացին կարող է տեսնել նախկինում կատարած այցերը և ստուգել դրանց իսկությունը

Հայաստանն ու Ղազախստանը առողջապահության ոլորտում համագործակցություն կսկսեն

ԱՆ. Գարդասիլի մասին ստելը լուրջ վտանգներով է հղի

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.