Թբիլիսում հատուկ ուժայինները ջրցան մեքենաներով ցրել են բողոքի ակցիան |hetq.am|

hetq.am: Վրաստանի մայրաքաղաքում հատուկջոկատայինները վերջին երեք օրվա ընթացքում առաջին անգամ նախորդ գիշեր սկսել են ցրել Ռուսթավելի պողոտայում հավաքված ցուցարարներին՝ օգտագործելով ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ: Այդ մասին հայտնում է Грузия Online պորտալը։ Վերջինս նշում է, որ ցույցի ցրման պատճառ է դարձել ցուցարարների կողմից պիրոտեխնիկայի կիրառումը։

Տելեգրամյան Paper Kartuli-ն էլ գրում է, որ ոստիկանության կողմից ցույցը ցրելուց երկուսուկես ժամ անց Ռուսթավելի պողոտայում, որտեղ գտնվում է Վրաստանի խորհրդարանը, ակցիայի մասնակիցներից գրեթե մարդ չէր մնացել։

Տելեգրամյան այս ալիքը փոխանցում է, որ որոշ ցուցարարներ գնացել են Կուր գետի ափ, որտեղ էլ ծեծկռտուք է տեղի ունեցել ցուցարարների և անհայտ անձանց միջև, որոնք դուրս են եկել մեքենաներից և «հայտնել իրենց դժգոհությունը»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.