Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ընդդիմադիր հեռուստաընկերության լրագրողների վրա |hetq.am|

hetq.am: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում դիմակավորված անձինք ուղիղ եթերի ժամանակ հարձակվել են ընդդիմադիր TV Pirveli հեռուստաալիքի նկարահանող խմբի վրա: Միջադեպը տեղի է ունեցել շարունակվող զանգվածային ցույցերի ֆոնին Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ՝ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 7-ի երեկոյան:

Հարձակման հետևանքով տուժել են լրագրող Մակա Չիխլաձեն և օպերատոր Գեորգի Շեցիրուլին։ Грузия Online-ը փոխանցում է, որ նրանք հոսպիտալացվել են ուղեղի ցնցումով։ Բժիշկների խոսքով՝ լրագրողների կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքից ժամեր անց Վրաստանի հատուկ քննչական ծառայությունը հետաքննություն է սկսել լրագրողների վրա հարձակման փաստով: Գերատեսչությունում ընդգծել են, որ իրականացնում են «բոլոր անհրաժեշտ գործողությունները» մեղավորներին հայտնաբերելու և ձերբակալելու համար: TV Pirveli-ի տնօրեն Վաթո Ծերեթելին 25 000 ԱՄՆ դոլար է խոստացել նրան, ով տեղեկություններ կփոխանցի հարձակում գործած անձանց վերաբերյալ։

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Լևան Իոսելիանին դատապարտել է նկարահանող խմբի վրա հարձակումը։ Ոստիկանությանը նա կոչ է արել «անհապաղ արձագանքել և ապահովել քաղաքացիների անվտանգությունը»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.