Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է խաղաղության |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը New York Post-ին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է խաղաղության։ Այս մասին Թրամփը հայտնել է New York Post պարբերականին՝ անդրադառնալով Փարիզի Աստվածամոր տաճարի բացման արարողության շրջանակներում տեղի ունեցած հանդիպմանը։

«Նա ցանկանում է խաղաղություն հաստատել։ Սա նոր բան է։ Նա հրադադար է ուզում։ Նա խաղաղություն է ուզում։ Մենք մանրամասները չենք քննարկել: Նա կարծում է, որ եկել է ժամանակը, և (ՌԴ նախագահ) Պուտինը նույնպես պետք է մտածի, որ ժամանակն է, որովհետև երբ կորցնում ես 700 000 մարդու, ուրեմն ժամանակն է։ Այս ամենը չի ավարտվի, մինչև խաղաղություն չլինի», – ասել է Թրամփը New York Post-ին հեռախոսով։

«Ես հայեցակարգ եմ ձևավորում, թե ինչպես վերջ տալ այդ ծիծաղելի պատերազմին», – հավելել է Թրամփը։

Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմիցս հայտարարել էր, որ իշխանության գալուց հետո 24 ժամում կդադարեցնի ռուս-ուկրաինական հակամարտությունը։

Իր հերթին «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հիշեցնում է, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վոլոդիմիր Զելենսկին «կցանկանար գործարք կնքել», և անհապաղ հրադադարի և բանակցությունների կոչ էր արել։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը ծանոթացել է Թրամփի այս հայտարարությանը, և նշել, որ Ուկրաինան շարունակում է հրաժարվել երկխոսությունից։ Պեսկովի խոսքով՝ Զելենսկին պետք է չեղարկի բանակցություններն արգելող հրամանագիրը և հանձնարարական տա վերսկսել երկխոսությունը «ստամբուլյան պայմանավորվածությունների հիման վրա՝ հաշվի առնելով տեղում ի հայտ եկած իրողությունները»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“We must clearly demonstrate our commitment to freedom by helping the people of Artsakh” – Los Angeles Mayor

Թրամփը հայտարարել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները երկարաձգելու մասին |tert.am|

Մայքլ Բլումբերգը չի մասնակցի ԱՄՆ նախագահի ընտրություններին |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.