Ներխուժման սկզբից ի վեր ռուսական զորքերը Ուկրաինայում սպանել են 50 քահանաների և ավերել 700 եկեղեցի. Զելենսկի |news.am|

news.am: 2022 թվականի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր ռուսական զորքերը սպանել են 50 քահանաների և ավերել մոտ 700 եկեղեցի Ուկրաինայում, CBN-ին տված հարցազրույցում ասել է նախագահ Զելենսկին։

«Ռուսները ուկրաինական տարբեր եկեղեցիներին վերաբերվում են գրեթե դպրոցի պես։ Այսինքն՝ ուր մտել են մեր տարածքներ, քանդել են դպրոցներ, եկեղեցիներ։ Միայն թե հետք չմնա։ Հետեւաբար, շատ տարբեր քահանաներ գերի են ընկել կամ սպանվել: Ի դեպ, նրանք սպանել են 50 հոգեւորականի։ Նրանք սպանել են տարբեր ձևերով»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկու խոսքով՝ որոշ քահանաներ խոշտանգումների են ենթարկվել։ «Կան բոլոր ապացույցները, թե ինչպես են խոշտանգել նրանց։ Ինչո՞ւ են խոշտանգել նրանց։ Միայն այն պատճառով, որ նրանք «ստիպված էին» ծառայել պատրիարք Կիրիլին և նրանց եկեղեցուն, իսկ քահանան ծառայում է մարդկանց և Աստծուն», – ասել է Զելենսկին:

Նա նաեւ հավելել է, որ ներխուժման ժամանակ ռուսական զորքերը ավերել են ուկրաինական 700 եկեղեցի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.