«Թուրքիան Սիրիայում կպայքարի նրանց դեմ, ում կհամարի ահաբեկիչ». Էրդողանն ու Բլինքենը հանդիպել են Անկարայում |hy.armradio.am|

hy.armradio.am: ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը հինգշաբթի ժամանել է Թուրքիա՝ Սիրիայում կայունության հաստատման կարևորագույն խնդրի շուրջ բանակցությունների համար։

Բլինքենն Անկարայի օդանավակայանում հանդիպել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ:

Էրդողանը և Բլինքենը քննարկել են Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները։ Էրդողանը կոչ է արել միջազգային հանրությանը միասին աշխատել Սիրիայում հաստատությունների վերականգնման համար, ասվում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Էրդողանը նաև ասել է Բլինքենին, որ Թուրքիան իր ազգային անվտանգության համար Սիրիայում կանխարգելիչ միջոցներ կձեռնարկի բոլոր այն կազմակերպությունների դեմ, որոնց համարում է ահաբեկչական՝ հավելելով, որ Անկարան թույլ չի տա որևէ թուլություն «Իսլամական պետության» դեմ պայքարում։

Բլինքենը նշել է ԱՄՆ-ի և Թուրքիայի համատեղ շահագրգռվածությունը՝ աջակցելու Սիրիայում հաշվետու և ներառական կառավարության ձևավորման քաղաքական անցմանը:

Ուրբաթ առավոտյան Բլինքենը պետք է բանակցություններ վարի Ֆիդանի հետ։ Ակնկալվում է, որ գլխավոր թեման կլինի Սիրիան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» սողացող օրակարգն ու Հայաստանի հերքումները

Կարծում եմ՝ կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով. Էնթոնի Բլինքեն

Չավուշօղլու-Բլինքեն հեռախոսազրույցի թեման կրկին եղել է ռուս-ուկրաինական լարվածությունը |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.