ՃՏՊ Աբովյան-Երևան ավտոճանապարհին. կա զոհ

Դեկտեմբերի 13-ին, ժամը 20:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ «Porsche» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կայանած «BMW» (վարորդ՝ Ա. Ռ., ծնված 1977 թ․) և «GAZ» (վարորդ` Խ. Ս.) մակնիշների ավտոմեքենաներին, այնուհետև մոտակա յուղման կետի տարաներին և վրաերթի ենթարկել քաղաքացի Ա. Գ.-ին (ծնված 1970 թ․), ով տեղում մահացել է։ 

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «GAZ» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն՝ մինչ ավտոմեքենայի գազի բալոնի պարունակության պարպումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել․ ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ

Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհները դժվարանցանելի են

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.