«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորի պայուսակից 10 000 դոլար գողացած տղամարդը ձերբակալվել է

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Բեյրութ-Երևան չվերթով ծնողների հետ ժամանել է Երևան:

«Ուղեբեռի ստացման հատվածում ստացել են իրենց ուղեբեռը և մեկնել տուն, որտեղ նկատել են, որ ձեռքի պայուսակներից մեկը չկա, ինչից հետո վերադարձել են օդանավակայան, որտեղ ոստիկանության բաժնում իրենց ներկայացրել են պայուսակը: Պայուսակի պարունակության ստուգմամբ, սակայն, պարզվել է, որ 10 հազար դոլարը բացակայում է:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օդանավակայանի վճարովի ավտոկայանատեղիի առաջին հարկում պայուսակից փողը գողացել է օտարերկրյա քաղաքացի 39-ամյա տղամարդը:

Բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 15-ին նա ներկայացել է Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը և ներկայացրել գողացած գումարը:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին:

Կատարվում է քննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արաբկիր» բժշկական կենտրոնում արձանագրվել է 4-ամյա աղջկա մահվան դեպք |armenpress.am|

ՆԳՆ պատվիրակությունը Իտալիայում ուսումնասիրել է զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանման ծառայությունների կառավարման փորձը

Հայաստանում ոստիկանը և փրկարարը պետք է դառնան ամենավստահելի մարդիկ. Սևանա լճում գործարկվեց Ջրային պարեկային ծառայությունը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.