ԵՄ-ն կդադարեցնի առանց վիզայի ռեժիմը Վրաստանի դիվանագիտական անձնագիր ունեցողների համար |1lurer.am|

1lurer.am: ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի անդամները դեկտեմբերի 16-ին քննարկել են Վրաստանում տիրող իրավիճակը և որոշում ընդունել վրացական դիվանագիտական անձնագիր ունեցողների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմը դադարեցնել։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։

Նա նաև տեղեկացրել է, որ խորհրդի նիստում քննարկվել է վրաց բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը։ «Վրաստանում իրավիճակը զարգանում է բնակչության համար ոչ դրական ուղղությամբ։ Ընդդիմության նկատմամբ ճնշում է գործադրվում, տեղի է ունենում մեդիայի աշխատանքի սահմանափակում։ Մենք դադարեցնում ենք Վրաստանի կառավարության հետ քաղաքական շփումները և ֆինանսավորումը»,- ասել է նա։ Կալլասը տեղեկացրել է, որ շուտով խորհուրդը հայտարարությամբ հանդես կգա վրացական դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց վիզային ռեժիմը չեղարկելու մասին։

«Մենք կշարունակենք աջակցել Վրաստանի ժողովրդին։ Օգնությունը, որը մենք ցուցաբերել ենք իշխանություններին, կհատկացվի քաղաքացիական հասարակությանն ու անկախ մեդիային։ Ինչպես Սիրիայում իր ապագան որոշողը սիրիացի ժողովուրդն է, այնպես էլ Վրաստանում երկրի բնակչությունը պետք է որոշի, թե ինչպիսին է լինելու իր ապագան»,- ասել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.