Դիվանագիտական անձնագիր ունեցողների համար վիզային ռեժիմի սահմանումը հակավրացական քայլ է. Կոբախիձե |1lurer.am|

1lurer.am: Իրակլի Կոբախիձեն արձագանքել է Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհրդի որոշմանը՝ կապված Վրաստանի դիվանագիտական անձնագիր ունեցողների համար վիզային ռեժիմի սահմանման հանձնարարականի հետ:

Վրաստանի վարչապետը նշել է, որ թեպետ այդ որոշումը «խորհրդանշական է», «այն պետք է գնահատել որպես անկասկած հակավրացական քայլ, որը խաթարում է եվրոպական կառույցների հեղինակությունը վրացական հասարակության ընկալումներում»։

«Նման որոշումների հետևանքը վրացական հասարակության ընկալումներում եվրոպական կառույցների շարունակական արժեզրկումն է, ինչը լուրջ խնդիր է։ Վերջերս Եվրամիությունն իրականացրել է «Եվրոբարոմետր» հետազոտությունը, որի համաձայն՝ վերջին վեց ամսվա ընթացքում Վրաստանում եվրոպական կառույցների նկատմամբ վստահությունը նվազել է 6 տոկոսով: Հենց նման որոշումներն են նվազեցնում վրացական հասարակության վստահությունը Եվրոպական կառույցների նկատմամբ»,- ասել է Կոբախիձեն։

Նա հայտնել է, որ Վրաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցներին դեմ են հանդես եկել Հունգարիան, Իսպանիան, Իտալիան, Ռումինիան և Սլովակիան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.