Կքրեականացվի վարորդական իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը. ՆԳՆ-ն նախագծեր է մշակում

ՀՀ ներքին գործերի նախարարությունը շուտով հանրային քննարկման է ներկայացնելու նախագծեր, որոնք վերաբերում ենք վարորդական իրավունքներին:

ՆԳՆ-ն հայտնում է, որ այդ նախագծերով շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. եթե վարորդի մոտ առկա չէ վարորդական վկայական, սակայն անձն ունի վարելու իրավունք և դա հաստատվում է պարեկային ծառայողի կողմից ծրագրային ստուգմամբ, ապա նա ենթակա չի լինի վարչական պատասխանատվության։ 

«Վարորդական իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կքրեականացվի. եթե անձը չունի վարորդական իրավունք, սակայն վարում է տրանսպորտային միջոց՝ դրանով իսկ հայտնվելով մյուս վարորդների համեմատությամբ արտոնյալ կարգավիճակում և վտանգում երթևեկության այլ մասնակիցների կյանքը, ապա նա առաջին անգամ ենթակա կլինի վարչական, ապա՝ քրեական պատասխանատվության»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունում որոշել էն նաև պարզեցնել երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիների համար ՀՀ-ում օտարերկրյա վարորդական վկայականով մեքենա վարելու կարգը։

«Կարգելվի գաղտնի փականով դանակների և համանման առարկաների վաճառքը անչափահասներին»,- հայտնում են ՆԳՆ-ից:

Նախագծերն առաջիկա օրերին կդրվեն շրջանառության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արաբկիր» բժշկական կենտրոնում արձանագրվել է 4-ամյա աղջկա մահվան դեպք |armenpress.am|

ՆԳՆ պատվիրակությունը Իտալիայում ուսումնասիրել է զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանման ծառայությունների կառավարման փորձը

Հայաստանում ոստիկանը և փրկարարը պետք է դառնան ամենավստահելի մարդիկ. Սևանա լճում գործարկվեց Ջրային պարեկային ծառայությունը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.