Պետք է բացենք մեր ուսանողների պոտենցիալը աշխարհի մասշտաբով. ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Շիրակի պետական համալսարանի հիմնադրման 90-ամյակին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Գյումրիում ներկա է գտնվել  Շիրակի պետական համալսարանի հիմնադրման եւ գործունեության 90-ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառումը տեղի ունեցավ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

«Շնորհավորում եմ բոլորիս Շիրակի պետական համալսարանի 90-ամյակի առիթով: Սա հերթական գնահատանքի խոսքն է բուհի ողջ կոլեկտիվին՝ նրա հիմնադրման առաջին իսկ օրից, բոլոր դասախոսներին, ուսանողներին, ղեկավար կազմին՝ բոլոր մարդկանց, ովքեր ինչ-որ կերպ կապ են ունեցել համալսարանի հիմնադրման և հետագա գործունեության հետ: Մենք բուհի գործունեությունը շատ բարձր ենք գնահատում»,-իր խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով կրթվելու, սովորելու անհրաժեշտությունը:

Անդրադառնալով բուհի հիմնադրմանը՝ ՀՀ վարչապետը նշեց, որ բուհի՝ այդ տարիներին հիմնադրումը եղել է տնտեսական պահանջ: «Եթե բուհական համակարգը փոխկապակցված չէ տնտեսության հետ, դա որոշակի տրամաբանությունից դուրս է գալիս: Բայց այն ստանդարտները, որով բուհը գործել է 1934 թվականին, չեն կարող գործել 2024 թվականին: Մեր ռազմավարական նպատակները պետք է բոլորովին այլ տրամաբանությամբ դիտարկենք: Մենք պետք է հասկանանք, ում հետ ենք մեզ համեմատում՝ երբ մեզ հետ ենք համեմատում, միշտ էլ լավ վիճակում ենք հայտնվում, բայց Շիրակի պետական համալսարանը պետք է Լյուվենի, Քեմբրիջի, Օքսվորդի հետ համեմատվի։ Ու երբ այս համեմատության մեջ դնենք, մեր հարցի դիտարկումները կփոխվեն, բայց դա չի նշանակում չգնահատել այն, ինչ կա, ու այն ճանապարհը, որ անցել ենք՝ պետք է ստեղծենք այն ճանապարհը, որ անցնելու ենք: Մեր կրթական համակարգի նպատակը մեկը պետք է լինի՝ որ նրա շրջանավարտները լավ ապրեն, վաստակեն այնքան, որքան հնարավոր կլինի իրենց և իրենց ընտանիքի բարեկեցությունը ապահովելու համար: Մենք պետք է բացենք մեր ուսանողների պոտենցիալը աշխարհի մասշտաբով և պետք է մեր բուհական համակարգը դիտարկենք աշխարհի բուհական քարտեզի մեջ»,-հավելեց ՀՀ Վարչապետը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Through fair elections you’ve got strong mandate of people to continue democratic reforms” – Lithuanian PM to Pashinyan |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է 139-րդ սաղմոսով |youtube.com|

Այսօր մենք հիշում ենք Սումգայիթի կոտորածի զոհերին․ Նիկոլ Փաշինյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.