Էրդողանն ու Փեզեշքիանը տարածաշրջանային ու գլոբալ հարցեր են քննարկել |factor.am|

factor.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կահիրեում՝ D-8 գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։

Թուրքական կողմի հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Թուրքիայի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի և Իրանի հարաբերությունները կազմում են տարածաշրջանային կայունության հիմքը, և որ երկու երկրները հնարավորություն ունեն իրենց փոխադարձ առևտրի ծավալը հասցնել 30 միլիարդ դոլարի, ինչին կարելի է հասնել հարաբերությունների զարգացմամբ։

«Նախագահ Էրդողանը հայտնել է, որ ցանկանում է տեսնել Սիրիա, որտեղ գերակայում է կայունությունն ու անվտանգությունը, արմատախիլ է արվելու ահաբեկչությունը, իսկ փախստականները կամավոր և արժանապատվորեն կվերադառնան իրենց երկրներ, և ընդգծել է Սիրիայի տարածքային ամբողջականության և միասնության պահպանման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Սիրիայի կայունացումը կծառայի ողջ տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը, և որ Սիրիայի արագ վերականգնմանը հնարավոր կլինի հասնել տարածաշրջանային և միջազգային բոլոր դերակատարների ներգրավմամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«AZAL»-ի մարդատար ինքնաթիռներն ակտիվ թռիչքներ են իրականացնում դեպի Թուրքիա |hetq.am|

S-400-ներ ձեռք բերելու դեպքում Թուրքիային «լուրջ հետևանքներ» են սպասվում․Չարլզ Սամերս

Եվրախորհրդարանը կառաջարկի դադարեցնել Թուրքիայի «Akkuyu» ատոմակայանի շինարարությունը |24 news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.