Առաջարկվում է օրական աշխատաժամանակը դարձնել 8-ից 7 ժամ |civilnet.am|

civilnet.am: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով օրական 8-ից 7 ժամ, շաբաթական՝ 40-ից 35՝ պահպանելով աշխատավարձը։ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագիծը ներկայացված է Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։

Հիմնավորումներում նշվում է, որ 8-ժամյա աշխատանքային օրվա անցումը եղել է դեռևս 19-րդ դարի կեսերին՝ աշխատանքային շարժման պահանջով. «Օրական 8-ժամյա աշխատանքի մոդելի ներդրումից հետո տեղի ունեցած տեխնոլոգիական փոփոխությունները նպաստել են բազմաթիվ գործընթացների ավտոմատացման։ Այս գործընթացները հաշվի առնելով՝ տարբեր երկրներում (օրինակ, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա, Բելգիա, Ավստրիա, Նորվեգիա, Իսլանդիա) արդեն իսկ ներդրվել է աշխատաժամանակի ճկուն ռեժիմ՝ կրճատելով աշխատաժամանակը»։

Նախարարությունում կարծում են, որ աշխատանքային ժամերի կրճատումը կարող է բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը՝ աշխատողների ավելի արդյունավետ աշխատանքի միջոցով։

«Նախագծի ընդունումը կնպաստի աշխատանքի և անձնական կյանքի միջև ժամանակի և ռեսուրսների արդյունավետ բաշխմանը, կհանգեցնի կյանքի որակի բարձրացմանը, կնպաստի նոր աշխատատեղերի ավելացմանը թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում»,- նշված է նախագծում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նաիրա Մկրտչյանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն

Խստորեն դատապարտում եմ «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի խափանման փորձը․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.