Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել |news.am|

news.am: Թուրքիայի Մուղլա նահանգում Առողջապահության նախարարությանը պատկանող շտապօգնության ուղղաթիռը մխրճվել է քաղաքի կենտրոնում գտնվող Ուսումնա-հետազոտական ​​հիվանդանոցի շենքը այնուհետև ընկել դաշտի վրա, հայտնում է NTV-ն։

Այսօր առավոտյան Անթալիա թռչող շտապօգնության ուղղաթիռը թռիչքից որոշ ժամանակ անց թանձր մառախուղի պատճառով բախվել է հիվանդանոցի շենքին ու կործանվել։

Դեպքի վայր են ուղարկվել հրշեջներ, բժշկական, ոստիկանական և փրկարարական խմբեր։

Մուղլայի նահանգապետ Իդրիս Աքբիյիկն ասել է, որ ուղղաթիռի կործանման հետևանքով չորս մարդ է զոհվել։

«Թռիչքի ժամանակ այն բախվել է մեր հիվանդանոցի 4-րդ հարկին։ Զոհվել է 2 օդաչու, 1 բժիշկ և 1 աշխատակից։ Այժմ թանձր մառախուղ է, պատճառը պարզվում է»,- ասել է նա։

Աքբիյիկը հավելել է, որ ուղղաթիռի կործանման հետևանքով հիվանդանոցում ոչ ոք չի տուժել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«AZAL»-ի մարդատար ինքնաթիռներն ակտիվ թռիչքներ են իրականացնում դեպի Թուրքիա |hetq.am|

S-400-ներ ձեռք բերելու դեպքում Թուրքիային «լուրջ հետևանքներ» են սպասվում․Չարլզ Սամերս

Եվրախորհրդարանը կառաջարկի դադարեցնել Թուրքիայի «Akkuyu» ատոմակայանի շինարարությունը |24 news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.