Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած

Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել 5 քաղաքացի` 2-ը` Հարթագյուղ եւ 3-ը` Ծաղկաբեր համայնքներից: Այս մասին հայտնում են Սպիտակի բժշկական կենտրոնից։
Ըստ փոխանցված տեղեկատվության` թունավորվել են մարզկենտրոնի արագ սննդի կետերից մեկում սնվելու հետեւանքով:
Անմիջապես ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, վերցվել են համապատասխան նմուշառումներ:
Տուժածների վիճակը այս պահի դրությամբ գնահատվում է միջին ծանրության, շարունակում են ստանալ ստացիոնար բուժում:
 

Ավելի վաղ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնել էին, որ արձանագրվել է սննդային թունավորման դեպք Վանաձորում։ Տուժած քաղաքացիները սնվել են Վանաձորի կենտրոնական շուկայի տարածքում գործող անհատ ձեռնարկատեր Ռուդիկ Ալավերդյանին պատկանող հանրային սննդի կետում: Կասեցվել է արագ սննդի կետի գործունեությունը։ 

Տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 21-ի երեկոյան Սպիտակ և Տաշիր քաղաքների բժշկական կենտրոն են ընդունվել 10 քաղաքացի՝ սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

21 000 դրամ ենք տվել նախագահի վերահսկողությանը, որ ստուգումներ չանեն. Սպիտակի մշակույթի տան աշխատակից

Սպիտակի պետական քոլեջի տնօրենը մեղադրվում է ուսանողների ստորագրությունները կեղծելու մեջ

21 000 դրամ ենք տվել նախագահի վերահսկողությանը, որ ստուգումներ չանեն. Սպիտակի մշակույթի տան աշխատակից

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.