Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի իշխանություններին նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու համար |tert.am|

tert.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկ շաբաթ ժամանակ է տվել երկրի կառավարությանը՝ նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու համար։

Այս մասին նա հայտարարել է կիրակի երեկոյան՝ ելույթ ունենալով Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ:

Ելույթ ունենալով Թբիլիսիում` նախագահը կոչ է արել «Վրացական երազանք»-ի ոչ պաշտոնական առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին և իշխող կուսակցության մյուս առաջնորդներին բանակցել նոր ընտրությունների ամսաթիվ նշանակելու շուրջ։

Հիշեցնենք, որ Սալոմե Զուրաբիշվիլիին չի ցանկանում մինչև դեկտեմբերի 29-ը (նոր նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության օր) վայր դնել լիազորությունները և լքել նստավայրը։ Նա հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը համարում է ոչ լեգիտիմ։

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ եթե ​​Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին որոշի երկրում նոր խորհրդարանական ընտրություններ նշանակել, որոնց համար իրավական հիմքեր չկան, դա նրա համար քրեական պատասխանատվություն կառաջացնի։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.