ՔԿՀ-ներում և ՁՊՎ-ներում առկա են բազմաթիվ խնդիրներ. ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրերում ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման հիմնախնդիրները» թեմայով։

Պաշտպանն ընդգծում է, որ ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ: Մասնավորապես, առկա է ոլորտը կարգավորող իրավական ակտերի կատարելագործման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայի բարելավման անհրաժեշտություն։

Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման համատեքստում Պաշտպանը ընդգծում է ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման իրավաչափության նկատմամբ պատշաճ հսկողության գործուն կառուցակարգերի մշակման և ազատությունից զրկված անձանց նկատմամբ ներգործության միջոցների ոչ իրավաչափ կիրառման դեպքերի պատշաճ քննության անհրաժեշտությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Երեխաների քաղաք» ծրագիրը հակասում է երեխայի լավագույն շահին. ՄԻՊ-ի դիրքորոշումը

ՄԻՊ արձագանքը Ռեստարտ-Մալյան միջադեպին

Արման Թաթոյանը Ժնևում բարձրացրել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանության հարցը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.