Բաքուն ու Վաշինգտոնը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում |azatutyun.am|

azatutyun.am: Վերջին շրջանում Բաքվում դպրոցական մակարդակի սարսափներ են հյուսվում ԱՄՆ-ի շուրջ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը՝ վկայակոչելով ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների։

Դեսպանությունը միևնույն ժամանակ շեշտել է, որ այդ հրապարակումները չեն շեղի ուշադրությունը փաստից, որ 300-ից ավելի քաղբանտարկյալներ գտնվում են Ադրբեջանում անհիմն մեղադրանքներով և տոներն անցկացնում են ընտանիքից հեռու:

Բաքուն դեսպանության հայտարարությունը սադրիչ է որակել՝ այն համարելով անհանդուրժողականություն ԶԼՄ-ների ազատության նկատմամբ։

«Հաշվի առնելով դեսպանության այս և նախկին սադրիչ մեկնաբանությունները, որոնք անհանդուրժողականություն են ԶԼՄ-ների ազատության նկատմամբ, ապշեցուցիչ են խոսքի ազատության ջատագով ներկայացող ԱՄՆ-ի պարագայում»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

Նրա խոսքով ԱՄՆ վարչակազմն «ամեն կերպ փորձում է վնասել իր արտաքին հարաբերությունները, մասնավորապես, Ադրբեջանի հետ՝ շինծու և առասպելական հայտարարություններով»։

ԱՄՆ պետքարտուղարությունը պարբերաբար խիստը մտահոգություն է հայտնում Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների նկատմամբ աճող ճնշումներով՝ հորդորելով անհապաղ ազատ արձակել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք գործիչների և լրագրողների։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“We must clearly demonstrate our commitment to freedom by helping the people of Artsakh” – Los Angeles Mayor

Թրամփը հայտարարել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները երկարաձգելու մասին |tert.am|

Մայքլ Բլումբերգը չի մասնակցի ԱՄՆ նախագահի ընտրություններին |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.