Արարատ Միրզոյանն ու Սուրեն Պապիկյանը շնորհավորել են ֆրանսիացի գործընկերներին իրենց պաշտոններում վերանշանակվելու կապակցությամբ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է երկրի նոր կառավարության կազմը։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է իր ֆրանիսացի գործընկերոջը՝ Սեբաստիեն Լըկորնյուին, Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։

«Հարգելի՛ Սեբաստիեն Լըկորնյու, ջերմ շնորհավորանքներս՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտտոնում Ձեր վերանշանակման կապակցությամբ։ Համոզված եմ, որ Ձեր նորացված մանդատի ընթացքում մենք կշարունակենք համատեղ աշխատանքը Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական համագործակցության ամրապնդման և հետագա զարգացման ուղղությամբ»,- նշված է Պապիկանի X-ի միկրոբլոգի գրառման մեջ։

Ֆրանսիացի գործընկերոջը շնորհավորել է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Ջերմ շնորհավորանքներս եմ հղում սիրելի Ժան-Նոել Բարոյին՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Ակնկալում եմ շարունակել մեր համագործակցությունը՝ ամրապնդելու Հայաստան-Ֆրանսիա գործընկերությունն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպական միության շրջանակներում նոր շոշափելի արդյունքների հասնելու համար։ 

Ցանկանում եմ վերահաստատել համատեղ աշխատելու իմ վճռականությունը՝ լուծելու առկա մարտահրավերները՝ մեր տարածաշրջանում կայունության ամրապնդման նպատակով»,- գրել է Արարատ Միրզոյանը X-ի միկրոբլոգում։

Գլխավոր լուսանկարում՝ ՀՀ և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները՝ Ֆրանսիայում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

 «Դա խայտառակ շոու էր». Արարատ Միրզոյանը՝ ԱԳ նախարարության դիմաց ընդդիմության ակցիայի մասին |1lurer.am|

Կոչ եմ անում միջազգային մեր գործընկերներին աջակցել մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը․ Աժ նախագահ

Հիանալի առիթ է ևս մեկ անգամ խոսելու կանանց իրավունքների պաշտպանությունից․ Արարատ Միրզոյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.