ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի օրերին Պուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում նախատեսված չէ։
Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, սակայն, որ երկու երկրների ղեկավարները անհրաժեշտության դեպքում խոսելու հնարավորություն կունենան։
Գագաթնաժողովը կմեկնարկի վաղը Սանկտ Պետերբուրգում։ Փաշինյանի՝ գագաթնաժողովին մասնակցության մասին վարչապետի գրասենյակից դեռ չեն հայտարարել։