Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Գունարսդոտիրին Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ |1lurer.am|

1lurer.am: Արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Գունարսդոտիրին՝ Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

«Ակնկալում եմ մեր համագործակցության հետագա ամրապնդումը ինչպես երկկողմ, այնպես էլ այլ ձևաչափերով, այդ թվում՝ «Նորդիկ-Բալթիկ 8»,- X-ի միկրոբլոգում գրել է Միրզոյանը:

Նախարարը նաև հրաժեշտ է տվել Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտիրին:

«Շնորհակալ եմ, երկկողմ կապերի զարգացմանն ուղղված Ձեր ջանքերի և վերջին տարիներին մեր առջև ծառացած խնդիրների լուծման սկզբունքային մոտեցման համար: Մաղթում եմ Ձեզ հաջողություն Ջեր հետագա ջանքերում»,- նշել է Միրզոյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

 «Դա խայտառակ շոու էր». Արարատ Միրզոյանը՝ ԱԳ նախարարության դիմաց ընդդիմության ակցիայի մասին |1lurer.am|

Կոչ եմ անում միջազգային մեր գործընկերներին աջակցել մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը․ Աժ նախագահ

Հիանալի առիթ է ևս մեկ անգամ խոսելու կանանց իրավունքների պաշտպանությունից․ Արարատ Միրզոյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.