ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են իրադրությունը Սիրիայում |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Սիրիայում տիրող իրադրությունը: Այս մասին հաղորդում է Պենտագոնի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Օսթինը և Գյուլերը «քննարկել են ավելի ապահով և կայուն Սիրիա ունենալու համար պայմաններ ստեղծելու կարևորությունը»:

«Նախարար Օսթինն ընդգծել է, որ սերտ և մշտական համակարգումը վճռական նշանակություն ունի «Իսլամական պետության» դեմ պայքարի առաքելության հաջողությունը պահպանելու համար», – գրված է հաղորդագրության մեջ:

Նոյեմբերի վերջից Սիրիայի հակակառավարական ուժերը գրավել էին երկրի մի քանի խոշոր քաղաքներ։ Դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները մտել էին Դամասկոս և պետական ​​հեռուստատեսությամբ հայտարարել, որ վերահսկողություն են հաստատել երկրի վրա։ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընտանիքի հետ ապաստան է ստացել Մոսկվայում։ Սիրիայում ստեղծվել է անցումային կառավարություն, որը ղեկավարում է Մուհամեդ ալ-Բաշիրը. նա գլխավորում էր, այսպես կոչված, Փրկության կառավարությունն Իդլիբի նահանգում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“We must clearly demonstrate our commitment to freedom by helping the people of Artsakh” – Los Angeles Mayor

Թրամփը հայտարարել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները երկարաձգելու մասին |tert.am|

Մայքլ Բլումբերգը չի մասնակցի ԱՄՆ նախագահի ընտրություններին |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.