Երևանի քաղաքապետը հայտնել է մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության մեկնարկի ժամկետը |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru:  Երևանի մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցումը կսկսվի 2026 թվականից։ Այս մասին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ։

 
Նշենք, որ դեռ 2024 թվականի մարտին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Ավինյանը հայտարարել էր, որ կայարանի կառուցումը կսկսվի 2024 թվականին։
 
«Ներկայում արվել է նախագծի պարզ փորձաքննությունը, ՇՄԱԳ–ը, համալիր փորձաքննության ընթացքում ենք, Եվրասիական հիմնադրամի հետ բանակցությունները գործնական փուլում են։ Հաջորդ տարի նախատեսում ենք ունենալ համալիր փորձաքննությունների արդյունքները, տեխնիկատնտեսական ամբողջական ուսումնասիրությունը, առաջին եռամսյակում էլ ունենալ կառավարության ներդրումային կոմիտեի դրական եզրակացությունը, իսկ տարվա վերջին էլ ունենալ փաստացի շինարար–կառուցապատող, որը պետք է արդեն սկսի աշխատել։ 2026 թվականից արդեն կսկսենք կառուցել»,– նշեց Ավինյանը։
Նա ընդգծեց, որ նմանատիպ նախագծի փորձաքննություններ անցկացնելու փորձ վերջին մի քանի տասնամյակում չի եղել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհիմն են Մարությանի հասցեին հնչեցվող մեղադրանքները». մյուս նիստերին մասնակցելու վերաբերյալ «Ազգային առաջընթացը» դեռ որոշում չունի |aysor.am|

«Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամը (ՄՍՀՀ) սկսել է դրամաշնորհ ստանալու դիմումներ ընդունել».Տիգրան Ավինյան

Համաշխարհային բանկը պատրաստակամ է աջակցել ՀՀ կառավարության հավակնոտ օրակարգի կյանքի կոչմանը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.