ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների վերջնաժամկետը երկարաձգվել է |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը երկարաձգել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի առաջին փուլի դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումն ընդունվել է կառավարության դեկտեմբերի 27-ի հերթական նիստում։

Այս ծրագիրը նախատեսված է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով և ընթանում է երեք փուլով։ 

Ծրագրի շրջանակում աջակցությունը տրամադրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար՝ 3-5 միլիոն դրամի սահմաններում։

Ծրագրի շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, որոնք բռնի տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո, ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, չունեն սեփականություն, չեն հանդիսանում այլ բնակարանային ծրագրերի շահառու։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.