Անհետ կորածների հարազատները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան |azatutyun.am|

azatutyun.am: Անհետ կորածների հարազատները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան 

Նրանք պահանջում են հանդիպում 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:
«Մենք նյութական ոչինչ չենք խնդրում, մենք եկել ենք, որ մեզ ընդունի և ասի, թե ինչ պարզեց իր ղեկավարած հանձնաժողովը, ով տարավ մեր երեխաներին կոտորեց»,-ասաց անհետ կորած զինվորի հարազատը։ 

Անդրանիկ Քոչարյանն «Ազատության» հետ զրույցում նշեց. – «Եկել են Ազգային ժողով, առաջարկել եմ բարձրանան 4 հոգի վերև, հրաժարվել են, գնացել Բաղրամյան փողոցը փակել են»:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ իջավ և հանդիպեց անհետ կորածների հարազատներին, առաջարկեց ներս մտնել ԱԺ՝ ներսում քննարկելու համար։ Սիմոնյանը խոստացավ հանդիպում կազմակերպել Անդրանիկ Քոչարյանի հետ։ Այս պահին անհետ կորածների հարազատները ներս մտան խորհրդարան,- հայտնում է տեղում աշխատող «Ազատության» լրագրողը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Ալեն Սիմոնյանի ենթադրյալ գործողություններն առերևույթ ուղղված են եղել Կարեն Մկրտչյանի, այլ ոչ թե հասարակության դեմ»․ Դատախազություն |factor.am|

«Միտում չունենք միանշանակ մերժելու ընդդիմության օրենսդրական նախաձեռնությունները»․Ալեն Սիմոնյան |armenpress.am|

Ըստ իս՝ ոնց որ դուք ճիշտ եք. Ալեն Սիմոնյանը՝ ցուցարարներին |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.